Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 5 » Անչելոտի. «Ատլետիկոյին» հաղթելու համար «Միլանը» պետք է մեծ ջանքեր գործադրի
12:02
Անչելոտի. «Ատլետիկոյին» հաղթելու համար «Միլանը» պետք է մեծ ջանքեր գործադրի
Անչելոտի. «Ատլետիկոյին» հաղթելու համար «Միլանը» պետք է մեծ ջանքեր գործադրի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ «Միլանին» անհրաժեշտ է ջանք գործադրել «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում «Ատլետիկոյին» հաղթելու համար: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Դիեգո Կոստայի միակ գոլի շնորհիվ մադրիդյան թիմը հաղթել «Միլանին»:

-Զեեդորֆին հաջողություն եմ մաղթում, թեպետ ֆավորիտն «Ատլետիկոն» է: «Միլանը» պետք է մեծ ջանքեր գործադրի: «Ատլետիկոն» իր հերթին առավելագույն ուժերն է ներդնելու: Նրանց համար Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը նպատակ է, այնպես որ մարզադաշտում հիանալի մթնոլորտ է լինելու: «Միլանին» անհրաժեշտ կլինի ցուցադրել իր լավագույն խաղը,-Անչելոտիի խոսքերը մեջբերում ենք Football Italia-ից:
Ստեղծել անվճար կայք с uCoz