Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 5 » Մադրիդյան դերբիում հաղթող չեղավ. «Ատլետիկո»-«Ռեալ»` 2:2 (տեսանյութ)
11:59
Մադրիդյան դերբիում հաղթող չեղավ. «Ատլետիկո»-«Ռեալ»` 2:2 (տեսանյութ)
Մադրիդյան դերբիում հաղթող չեղավ. «Ատլետիկո»-«Ռեալ»` 2:2 (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում կայացած «Ատլետիկո»-«Ռեալ» հանդիպումը խաղաղ ելք ունեցավ` թիմերը խփեցին երկուական գնդակ:

Հանդիպման արդեն երրորդ րոպեին Կարիմ Բենզեման Անխել դի Մարիայի փոխանցումից հետո առաջ մղեց հյուրերին: Դիեգո Սիմեոնեի սաներն առաջին խաղակեսում ոչ միայն կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը, այլև զգալի առավելություն ունենալով` ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակով: 28-րդ րոպեին Կոկեն խփեց պատասխան գոլը, իսկ խաղակեսի վերջին րոպեին աչքի ընավ Գաբին: «Ռեալին» հաջողվեց մեկ միավոր վաստակել միայն 82-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն:

Այս խաղից հետո «Ռեալն» ունի 64 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Ատլետիկոն» 61 միավորով երկրորդն է, իսկ «Բարսելոնան» տուրի շրջանակում իր հանֆիպումը դեռ չի անցկացրել:

«Ատլետիկո»-«Ռեալ»` 2:2


Ստեղծել անվճար կայք с uCoz