Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 5 » Սիմեոնե. Հաշիվը 3:1 դարձնելու համար մեզ չէր բավարարում վերջին փոխանցումը
12:00
Սիմեոնե. Հաշիվը 3:1 դարձնելու համար մեզ չէր բավարարում վերջին փոխանցումը
Սիմեոնե. Հաշիվը 3:1 դարձնելու համար մեզ չէր բավարարում վերջին փոխանցումը
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր դիտարկումներն է արել Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալի» դեմ կայացած խաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած խաղում թիմերը երկուական գնդակ խփեցին:

-Մենք արագ գոլ բաց թողեցինք, սակայն լավ արձագանքեցինք: Սկսեցինք խաղալ եզրերով` մեծ ճնշում գործադրելով մրցակցի վրա և ստեղծելով վտանգավոր պահեր: Ընդմիջումից հետո ևս լավ էինք խաղում, սակայն հաշիվը 3:1 դարձնելու համար մեզ չէր բավարարում վերջին փոխանցումը:

Ամեն դեպքում, տղաները մեծ աշխատանք կատարեցին: Ես հպարտ եմ իմ թիմով, որը խաղում է բոլորի դեմ,-Սիմեոնեի խոսքերը մեջբերում ենք Football Italia-ից:
Ստեղծել անվճար կայք с uCoz